Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Կարելի է ասել, որ մենք հայտնաբերել ենք Երևանի ամենահին փողոցը»

«Կարելի է ասել, որ մենք հայտնաբերել ենք Երևանի ամենահին փողոցը»
07.07.2016 | 15:31

Լրանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ֆրանսիայի արտաքին նախարարության ֆինանսավորմամբ ընթացող հայ-ֆրանսիական արշավախմբի հնագիտական ուսումնասիրության ութ տարին:

Հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ բնորոշմամբ`այս պեղումները տալիս են մի շարք կարևոր հարցերի պատասխաններ, առաջացնում նաև նոր հարցադրումներ:
Հնագետը խոսեց այս տարվա արդյունքների մասին, նշելով, որ պեղումները հիմնականում կենտրոնացված են եղել Խալդ աստծո տաճարում և հարակից տարածքներում.

«Մեզ համար կարևոր է շեշտը դնել հետուրարտական ժամանակաշրջանի վրա: ՈՒրարտական տերությունը կործանվեց մ.թ.ա. 640-ականներին, աքեմենյան տերությունը հիմնադրվել է մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին: ՈՒնենք մի զգալի միջանկյալ ժամանակահատված, որի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք:


Հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները բավական լուրջ արդյունքներ են հաղորդում այդ կարևոր անցումային փուլի վերաբերյալ: Օրինակ, մենք խոսում ենք սյունազարդ դահլիճի մասին, խորհրդային ժամանակաշրջանում ընդունված էր համարել, որ դա եղել է Խալդ աստծո տաճարի բաղկացուցիչ մասը: Պեղումները ապացուցում են, որ սյունազարդ դահլիճը կառուցվել է բավական ուշ` հետուրարտական փուլում:


Այս տարվա կարևոր հայտնաբերումներից մեկը խճահատակ փողոցն է, որ գտնվում է Խալդ աստծո տաճարի արևմուտքում: Գեղեցիկ խճաքարերով այդ փողոցը շարունակում ու թեքվում է դեպի աջ: Այս փողոցը չունի ուրարտական որևէ հուշարձան և իր պուրակով կարող է նոր հաղորդումներ տալ էրեբունու պատմության կարևոր մի փուլի մասին: Փողոցի հետ նաև արձանագրվեցին երկրաշարժի հետքեր: Երկրաշարժը վերագրվում է մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսերին, ինչը կարող է նաև թույլ տալ ասելու, թե ինչու կառուցվեց Թեյշեբա (Կարմիր բլուր):


Ասեմ, որ սա հիպոթեզ է , և հետագա ուսումնասիրությունները ցույց կտան, թե ճի՞շտ ենք մտածում, թե՞ ոչ: Սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ Ռուսա 2-րդը մեկ դար հետո, ունենալով Էրեբունու պես ամրոց Արարատյան դաշտում, կառուցեց Թեյշեբայի ամրոցը: Այս ժամանակահատվածը նույն շրջանի հետ է համընկնում, երբ էրեբունուց «Էրեբունի» մակագրությամբ մի շարք իրեր տեղափոխվել են Թեյշեբա: Հարց է առաջանում` ի՞նչ էր պատահել Էրեբունուն:
Եթե մենք համարում ենք, որ Էրեբունին մեր մայրաքաղաք Երևանի օրրանն է, կարելի է ասել, որ մենք հայտնաբերել ենք Երևանի ամենահին փողոցը կամ փողոցներից մեկը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ